Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցեց 300 հազարը

14:35, չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցեց 300 հազարը

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 764 նոր դեպք (+2.9%)։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 308 705-ի, ապաքինվել է 85 392 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 5 921-ը։

Մոսկվայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 2 699-ով, Մերձմոսկվայում՝ 903 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 455 դեպք, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 257 դեպք, Ռոստովի մարզում՝ 139։

Նախօրեին մահացել է 135 հիվանդ, մահերի ընդհանուր թիվը՝ 2 972։

6517 | 0
Facebook