Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թող որևէ մեկը մեզ չասի՝ ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք է, նա էլ բանակցում ենք». վարչապետը՝ ԼՂ հարցի մասին

17:35, չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ.
«Թող որևէ մեկը մեզ չասի՝ ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք է, նա էլ բանակցում ենք». վարչապետը՝ ԼՂ հարցի մասին

«Ոչ մի կառավարություն Լեռնային Ղարաբաղի հարցի մասին այնքան բան չի ասել, որքան մեր կառավարությունը: Կիլոմետրերով դիրքորոշումներ ենք արտահայտել: Եվ եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Մեր դիրքորոշումը ձևակերպելիս այնքան բուֆերներ ու հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրաես ՀՀ-ում պետք է նման քննարկում տեղի չունենար: Չի լինելու այնպես, որ մենք գնանք բանակցային սեղանին նստենք ու ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք: Մենք օգտագործելու ենք մեր բանակցային բոլոր կարողությունները: Եվ թող ոչ մեկը մեզ չասի՝ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է, նա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել հայ ժողովուրդը». մայիսի 6-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մասին հարցին:

Պատգամավորի դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը տրամադրված չէ հարցը կարգավորել միջազգային դրույթներով, վարչապետն ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից եկել է այն համոզման, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցը լուծել: Եթե պարզվի, որ հակված չէ, ապա հարցը չի լուծվի:

6176 | 0
Facebook