Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծյունինգ» կարվի՞ բալային համակարգը. պարզաբանում է վարչապետը

14:25, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
«Ծյունինգ» կարվի՞ բալային համակարգը. պարզաբանում է վարչապետը

Ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով հունվարի 1-ից ներդրված երթևեկության բալային համակարգին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խնդիր ա բարձրացվում, որ մանր-մունր խախտումների համար մարդիկ կարող են զրկվել վարորդական իրավունքից ու կորցնել 9 բալը: Բալային համակարգի առաջին արդյունքները կունենանք մինչև մարտի վերջ, ապրիլի սկիզբ ու այդ ժամանակ էլ կտեսնենք: Ի՞նչ կանենք, երբ բալային համակարգով առաջին զրկումներն կարձանագրվեն. խորը վերլուծության կենթարկենք՝ հասկանալու՝ ինչքանո՞վ է արդարացի պրոցեսը, ինչքանո՞վ՝ ոչ ու որոշումներ կկայացնենք համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ. պրոցեսը կլինի թափանցիկ»:

Փաշինյանը կրկնեց, որ այսօրվա դրությամբ չկա վարորդ, ով վարորդական իրավունքից բալային համակարգով է զրկվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

14238 | 1
Facebook