Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

Միջազգային

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրը թեկնածուների 2 ներկայացուցչի մահ է գրանցվել

11:30, երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ.
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրը թեկնածուների 2 ներկայացուցչի մահ է գրանցվել

Ադրբեջան գլխավոր դատախազությունը մեկնաբանել է երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը` փետրվարի 9-ին, 2 թեկնածուների մահվան մասին տեղեկությունը, գրում է minval.az-ը: Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ փետրվարի 9-ին` ժամը 19․00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում գրանցված Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևը։ Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն: Հաղորդվում է, որ 1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ: Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշենք, որ լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մեկ թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է իր տան նախաշեմին` երեկոյան ժամը 23․00-ի սահմաններում:
     Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տնից և ուղևորվել դեպի մեքենան:

| | |
2844 | 0
Facebook