Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինծառայողի մահվան գործով ձերբակալված է Շմայսի որդին». Դավիթ Տոնոյան

11:50, կիրակի, 02 փետրվարի, 2020 թ.
«Զինծառայողի մահվան գործով ձերբակալված է Շմայսի որդին». Դավիթ Տոնոյան

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպել ու զրուցել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանն ասաց, որ հիմա իր ասած ցանկացած բան շահարկման առարկա կարող է լինել:

«Այս պահին 3 ձերբակալված կա: Ընդ որում, 3 ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: Համածառայակիցներ են եղել: Նրանց միջև եղել է սրված խոսակցություն: Քննությունն ամեն ինչ կպարզի: Ես այս պահին չեմ կարող պնդել, որ եղել է ինքնասպանություն: Եվ ես ձեզ մի բան եմ խնդրում` դադարեցրեք այս հեռարձակումը»,- ասաց պաշտպանության նախարարը:

62424 | 1
Facebook