Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն #Boeing-ի կործանումը չի համարում Իրանի դեմ պատժամիջոցների պատճառ

16:25, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
ԵՄ-ն #Boeing-ի կործանումը չի համարում Իրանի դեմ պատժամիջոցների պատճառ

ԵՄ-ն մտադիր չէ Իրանի դեմ միակողմանի զսպող միջոցներ կիրառել Boeing 737-800 ինքնաթիռի խոցման հետ կապված: Այս մասին երկուշաբթի հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Բրյուսելում անանուն աղբյուրին:
     «ԵՄ-ն այս փուլում որևէ հիմք չի տեսնում՝ պատժամիջոցներ կիրառելու, նախ անհրաժեշտ է ստանալ հետաքննության արդյունքները: Թեհրանի կողմից այս ողբերգական դեպքի պատասխանատվության ճանաչումը ճիշտ քայլ էր: Շատ բան հիմա կախված է լինելու միջազգային հետաքննության ընթացքից և այս հարցում Թեհրանի թափանցիկ լինելու աստիճանից»,- հավելել է աղբյուրը:

5294 | 0
Facebook