Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում անհայտ վիրուսից մահացել է առաջին հիվանդը

13:00, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Չինաստանում անհայտ վիրուսից մահացել է առաջին հիվանդը

Չինական Ուհան քաղաքում 61-ամյա տղամարդ է մահացել է պնևմոնիյաից, որը նոր տեսակի կորոնավիրուսի հետևանք է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքի բժշկական հաստատությունների տվյալները: 61-ամյա տղամարդը դարձել է նոր հիվանդության առաջին զոհը:

Բժիշկները հայտնել են, որ տղամարդն առողջական խնդիրներ է ունեցել, երբ նրա մոտ հայտնաբերվել է նոր վիրուսը: Հայտնի է, որ մահացածն ունեցել է որովայնի ուռուցք և լյարդի քրոնիկ հիվանդություն:

Ընդհանուր առմամբ, նախկինում անհայտ հիվանդությունը հայտնաբերվել է ևս 41 մարդու մոտ: Հիվանդներից 7-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 2-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Վարկածներից մեկի համաձայն՝ հիվանդության տարածման հարուցիչը քաղաքի ծովամթերքի շուկան է, որտեղ և այցելած են եղել հայտնաբերված հիվանդները: Հայտնի է նաև, որ հունվարի 3-ից հետո վարակի նոր դեպքեր չեն գրանցվել:

9019 | 0
Facebook