Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն իրեն մեղավոր է ճանաչել ուկրաինական ինքնաթիռի խոցման համար

10:05, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Իրանն իրեն մեղավոր է ճանաչել ուկրաինական ինքնաթիռի խոցման համար

Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը թռչել է ռազմական կարևոր օբյեկտի վրայով և սխալմամբ խոցվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական իշխանությունների հայտարարությունը, որը տարածվել է տեղական հեռուստատեսության կողմից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Իրանի զինված ուժերի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
     Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter միկրոբլոգի իր էջում նաև հայտնել է, որ վթարի պատճառը «մարդկային սխալն էր՝ ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով»: «Ցավալի օր: Մենք խորապես ցավում ենք կատարվածի համար, ներողություն ենք խնդրում և ցավակցում զոհերի ընտանիքներին»,- գրել է արտգործնախարարը:

11769 | 0
Facebook