Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գոֆ կղզում սովորական մկները ողջ-ողջ ուտում են ձկնքաղներին

23:05, երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ.
Գոֆ կղզում սովորական մկները ողջ-ողջ ուտում են ձկնքաղներին

Հարավային Ատլանտիկայի Գոֆ կղզում բնակություն հաստատած բնակարանային սովորական մկները ողջ-ողջ ուտում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր ձկնքաղներին:

Գոֆ կղզին հեռավոր հրաբխային կղզի է, որն անմարդաբնակ է՝ բացառությամբ մի քանի գիտնականների, որոնք հետազոտություններ են իրականացնում:

19-րդ դարում ծովայինները պատահաբար իրենց հետ կղզի են բերել մկներին: Հարյուրամյակ անց մկները հասկացել են, որ կարելի է որպես սնունդ օգտագործել կղզու թռչուններին:

Նրանց որսի բաժին են դառնում կղզու թռչնատեսակներից 19-ը, որոնց նրանք ուտում են ողջ-ողջ: Նրանք կարող են հոշոտել իրենցից 300 անգամ մեծ ճտերին:

10731 | 0
Facebook