Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արթուր Մովսիսյանին բաց կթողնեն». Վահագն Ավագյան

23:25, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
«Արթուր Մովսիսյանին բաց կթողնեն». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան Արթուր Մովսիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ քիչ անց Արթուրին բաց կթողնեն։

Նրա նկատմամբ կիրառվել է համաներման մասին օրենքը, թեև պարզ չէ ինչո՞ւ կալանավորելուց հետո։

Արթուր Մովսիսյանին ազատությունից ապօրինի զրկելու հանգամանքներին և պատճառներին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք։

Շնորհակալություն բոլորին այս ժամերին ցուցաբերած աջակցության համար»:

4254 | 0
Facebook