Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

11:05, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 29-ին Ֆիլիպիններում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Ցնցումների կենտրոնը գտնվում է մոտ 50 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում է Դավաո քաղաքից 43 կմ հարավ-արևմուտք:

Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն ավելի ուշ այն նվազեցվել է 6,6-ի: Ինչպես հայտնել է Philippine Daily Inquirer թերթը, զոհերի մասին հաղորդումներ կան, բայց նրանց ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Նախնական տվյալներով զոհերի թիվը գերազանցում է 40-ը:

8089 | 0
Facebook