Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռաֆայել Նադալը գաղտնի ամուսնացել է

19:57, երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.
Ռաֆայել Նադալը գաղտնի ամուսնացել է

33-ամյա թենիսիստ Ռաֆայել Նադալն ամուսնացել է: Նրա կյանքի ուղեկիցն է դարձել իր ընկերուհին՝ Մարիա Պերելլոն: Զույգը հանդիպել է 14 տարի: Քանի որ աշխարհի երկրորդ ռակետը չի սիրում հրապարակել իր անձնական կյանքը, ապա արգելել է հարսանիքի հյուրերին իրենց հետ վերցնել հեռախոսներ կամ նկարող սարքեր, որպեսզի հարսանեկան արարողության ոչ մի նկար չհայտնվի համացանցում: Տոնական օրվա լուսանկարներ հրապարակվել են միայն նրա կնոջ սոցցանցային էջում:

Պսակադրությունը տեղի է ունեցել Մալյորկայում, որտեղ էլ ծնվել է թենիսիստը: Հրավիրվել է շուրջ 350 մարդ, նրանց թվում և՝ հայտնի թենիսիստներ: Արարողությանը նաև ներկա է եղել Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսն՝ իր կնոջ հետ:

Ռաֆայել Նադալը գաղտնի ամուսնացել է
Ռաֆայել Նադալը գաղտնի ամուսնացել է
7706 | 0
Facebook