Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը բացել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մանրամասները

14:45, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփը բացել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մանրամասները

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի թուրք գործող և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև բոլոր նրանց դեմ, ում Վաշինգտոնը համարում է պատասխանատու Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի ապակայունացնող գործողությունների համար, հոկտեմբերի 14-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
     Ըստ Դոնալդ Թրամփի՝ խոսքը ֆինանսական պատժամիջոցների, ակտիվների սառեցման և Միացյալ Նահանգներ մուտքի արգելքի մասին է: Նման միջոցառումները կանդրադառնան նրանց վրա, ովքեր ներգրավվել են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, խոչընդոտել են հրադադարի սահմանումը, մասնակցել են փախստականների բռնի տեղահանմանը կամ հանդես են եկել Սիրիայում որպես խաղաղության, անվտանգության և կայունության սպառնալիք:
     Բացի այդ, ԱՄՆ-ը 50%-ով կավելացնի պողպատի ներմուծման հարկերը և կդադարեցնի առևտրի վերաբերյալ բոլոր բանակցությունները:
     «Ես լիովին պատրաստ եմ անհապաղ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրք առաջնորդները շարունակեն վտանգավոր և կործանարար այս ճանապարհը»,- շեշտել է Թրամփը:

10465 | 0
Facebook