Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ականները փորձում են արդարացնել Սերժ Սարգսյանի հլու-անլեզվությունը

20:10, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
ՀՀԿ-ականները փորձում են արդարացնել Սերժ Սարգսյանի հլու-անլեզվությունը

Այսօր համացանցը ողողված է ԱՊՀ ղեկավարների նիստում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթներով։ Դրանցից անմիջապես հետո ՀՀԿ-ական հանրությանը հայտնի որոշ գործիչներ սկսեցին գովաբանել Նիկոլ Փաշինյանին՝ պետականամետ ելույթի համար։ Ավելին, վերջինները սկսեցին տարածել Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ ադրբեջանցի լրագրողին տրված պատասխանի և նմանատիպ մի քանի տեսանյութեր ու ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ պահվածք դրսևորեց այսօր։ Ասում են, որ ՀՀԿ-ականների նման պահվածքը լրջորեն զայրացրել է հանրությանը։ Վերջինները նշում են, որ եթե չլիներ ՀՀԿ-ական իշխանությունների արտաքին անլեզու քաղաքականությունը, ապա Ալիևը ոչ հիմա, ոչ անցյալում իրեն նման ելույթ թույլ չէր տա։ Հանրությունը փոխարենը տարածում է 5 տարի առաջ Աստանայում՝ ԵԱՏՄ նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի՝ Նազարբաևի կողմից ընթերցումը և նշում, որ եթե այդ ժամանակ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի ներկայությունից սարսափած չլռեր, ապա Ալիևը նման հայտարարությունների հնարավորություն չէր ունենա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19999 | 1
Facebook