Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Կոնֆերենցիաների գավաթի ստեղծման մասին

02:00, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Կոնֆերենցիաների գավաթի ստեղծման մասին

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է ակումբային նոր եվրագավաթի ստեղծման մասին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Այն կոչվելու է Կոնֆերենցիաների գավաթ։ Մրցաշարի առաջին խաղարկությունը կանցկացվի 2021/22 մրցաշրջանում:

Կոնֆերենցիաների գավաթը կլինի կարգով երրորդ մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններից հետո: Անցկացման կարգով նման է լինելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Մասնակից թիմերը լինելու են 32-ը, որոնք կբաժանվեն 8 խմբի:

Խմբերի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կմրցեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային մրցաշարում իրենց խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերի հետ և կպայքարեն Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար:

Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության հաղթողը կնվաճի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

9160 | 0
Facebook