Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ FOX LA-ին

18:05, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ FOX LA-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ թեմաների, FOX LA-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Արցախի խնդրի մասին՝ կրկնելով նախկինում հնչեցրած իր հայտարարությունը.
     «Ես ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, և այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի և ընդունի նույն բանաձևը»,- նշել է Փաշինյանը։

8608 | 0
Facebook