Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայտնի են Վանեցյանի հրաժարականի պատճառները

10:35, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի են Վանեցյանի հրաժարականի պատճառները

Երեկվանից, Հայաստանում թոփ թեման ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունն է: Դրան անմիջապես հետևեցին հանրության քննարկումները և դրա հնարավոր պատճառների վերհանումը։ Շրջանառվում են մի քանի տարբերակներ․ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց գաղտնալսումից, մինչև Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի հափշտակություն ԱԱԾ արխիվից։ Ասում են, որ սույն դեպքերի բացահայտման մասով Նիկոլ Փաշինյանը բացատրություններ էր պահանջել Արթուր Վանեցյանից և կարգադրել նվազագույն ժամկետում բացահայտել դրանք և կազմակերպողներին։ Համաձայն շրջանառվող լուրերի, վարչապետն ունի կասկածներ առ այն, որ ԱԱԾ-ն «միտումնավոր» չի բացահայտում, կամ շեղում է դրանց բացահայտման ընթացքը։ Ասում են նաև, որ բացի վերոնշյալ միջադեպերից, Նիկոլ Փաշինյանին վրդովեցնում է այն հանգամանքը, որ հաճախակիացել են միջադեպերը, երբ ԱԱԾ են հրավիրվում քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ, ինչը հանրության մոտ ավելացնում է դժգոհություններն իշխող կուսակցության դեմ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
111927 | 0
Facebook