Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ է կատարվում օրգանիզմի հետ մահից հետո 100 տարվա ընթացքում

02:10, կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ.
Ինչ է կատարվում օրգանիզմի հետ մահից հետո 100 տարվա ընթացքում

Մենք սովոր ենք կարծելու, որ մահը կյանքի ուղու վերջն է, սակայն մեր օրգանիզմը բաղկացած է մի քանի տրիլիոն միկրոբներից, 200 ոսկրերից, 37 տրիլիոն բջիջներից, որոնք մարդու կենսաբանական մահից հետո դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, գրում է Lifter-ը: Աղբյուրը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ մահից հետո 100 տարվա ընթացքում:

Մահից մի քանի րոպե անց թթվածնի պակասից սկսում է քայքայվել ուղեղը, քանի որ այն 70%-ով բաղկացած է ջրից:

Առաջիկա գիշերն արդեն իմունային համակարգը չի կարող կերակրել տրիլիոնավոր սոված միկրոբներին, ուստի դրանք երակներով տեղաշարժվում են դեպի լյարդ և լեղապարկ՝ սնվելով այդ օրգաններով: Արդյունքում մարմնի գույնը դառնում է դեղնավուն:

2-4 օր անց մանրէները տարածվում են ամենուրեք՝ արտադրելով թունավոր գազեր՝ ամիակ ու ածխաջրածին, արդյունքում մարմինը փքվում է ու գարշահոտ բուրում:

3-4 ամիս անց դեղնականաչավուն գույնը փոխարինվում է սևադարչնագույնի, քանի որ արյունատար անոթները քայքայվել են: Մոլեկուլային կառուցվածքները քայքայվում են, դրա պատճառով էլ հյուսվածքները դառնում են ջրային զանգված:

Մի տարի անց հյուսվածքների թթվային հեղուկի պատճառով քայքայվում է հագուստը:

10 տարի անց խոնավ միջավայրը թթվածնի ցածր քանակությունից քիմիական ռեակցիա է առաջացնում, որը ճարպերը վերածում է օճառանման նյութի, ինչը կոչվում է դիակային ակնամոմ:

50 տարի անց հուսվածքներն ամբողջությամբ անհետանում են, մնում են մումիֆիկացված մաշկն ու ջլերը:

80 տարի անց սկսում են քայքայվել ոսկրերը, քանի որ նրանց ներսի փափուկ կոլագենը դադարում է գոյություն ունենալուց՝ չթողնելով ոչինչ, բացի փխրուն հանքային կառուցվածքից:

Հարյուրամյակ անց ոսկրերը փոշիանում են, մնում են միայն ատամները՝ որպես մարմնի ամենաամուր մաս:

44189 | 0
Facebook