Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վառ առաջնորդից՝ աթոռից կախված քաղաքական գործիչ»․ փորձագետը Մուգաբեի մասին

03:15, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
«Վառ առաջնորդից՝ աթոռից կախված քաղաքական գործիչ»․ փորձագետը Մուգաբեի մասին

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով այսօր մահացավ 95 տարեկան հասակում, իր կյանքի ընթացքում ցույց տվեց, թե ինչպես ապագաղութական շարժման վառ առաջնորդից կարելի է դառնալ մի քաղաքական գործիչ, ով պատրաստ է ամեն ինչ անել՝ իր աթոռը պահելու համար, գրում է РИА Новости-ն:
     Մուգաբեն նախկինում եղել է աֆրիկյան պետությունների ամենավառ դեմքերից մեկը՝ մասնակցելով գաղութական լծից ազատագրման շարժմանը: Նրա ղեկավարության օրոք Հարավային Ռոդեզիան ստացավ վերջնական անկախություն, հաստատվեց սև մեծամասնության ղեկավարման կանոնը և երկար ժամանակ երկիրն ունեցավ զարգացման ռացիոնալ տեսլական: Նրա ղեկավարման առաջին 15 տարիների անկախության ժամանակ Զիմբաբվեում ապրող սպիտակ փոքրամասնությունն իրեն հարմարավետ էր զգում:
     Սակայն ժամանակի ընթացքում Մուգաբեն փոխեց իր կառավարման բնույթը: Նա չէր ցանկանում լքել իշխանությունը, ինչպես և աֆրիկյան շատ այլ առաջնորդներ: Սոցիալական վերաբաշխման կարգախոսի ներքո սահմանվեց սոցիալական անարդարություն, բանտարկություններ, ճնշումներ գործադրել սպիտակամաշկ ֆերմերների վրա, ովքեր կազմում էին գյուղատնտեսների զգալի մասը:
     93 տարեկան հասակում Մուգաբեն կրկին վերընտրվեց որպես նախագահ և բախվեց սեփական զինված ուժերին՝ նրանց խնդրելով թեկուզ առնվազն երկու շաբաթ կառավարել:
     ZimLive-ի տվյալներով՝ նախկին նախագահը մահացավ Սինգապուրի հիվանդանոցներից մեկում՝ շրջապատված ընտանիքի անդամներով։

4734 | 0
Facebook