Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը գործարկում է ծանոթությունների հարթակը

17:05, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ.
Facebook-ը գործարկում է ծանոթությունների հարթակը

Facebook-ը գործարկում է ծանոթությունների նոր ծառայություն, գրում է РИА «Новости-ն:
     Facebook Dating նոր պլատֆորմը կգործի միայն Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում, սակայն հաջորդ տարվա սկզբին այն կգործարկվի նաև Եվրոպայում:
     Նոր ծառայության հեղինակների կարծիքով այն «ավելի կհեշտացնի սեր գտնել՝ օգնելով օգտատերերին ունենալ բովանդակալից հարաբերություններ, ընդհանուր հետաքրքրություններ»:
     Նոր հարթակն այժմ հասանելի է 20 երկրում (ԱՄՆ, Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վիետնամ, Գայանա, Լաոս, Կանադա, Կոլումբիա, Մալայզիա, Մեքսիկա, Պարագվայ, Պերու, Սինգապուր, Սուրինամ, Թաիլանդ, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Չիլի, Էկվադոր), եվրոպացիների համար ծառայությունը հասանելի կլինի մինչև 2020 թվականի սկիզբը:

4681 | 0
Facebook