Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վիտալի Բալասանյանը կանչվել է հարցաքննության

15:15, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
Վիտալի Բալասանյանը կանչվել է հարցաքննության

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, օրեր առաջ անդրադառնալով Մարտի 1-ի գործին, այսպիսի հայտարարություն էր արել. «Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել այդ ժամանակ»: Ասում են՝ Բալասանյանը հարցաքննության է կանչվել ՀՔԾ, սակայն հստակ չէ՝ դրա համար հիմք է հանդիսացել կոնկրետ այս հայտարարությունը, թե՞ առհասարակ, վերջին շրջանում ՀՀ իշխանությունների հասցեին հնչած կոշտ հայտարարությունները: «Այո, ժամանակին ես չեմ խոսել` հարգելով ՀՀ պետականությունը, հիմա ասում եմ` ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը, և՛ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են»,- օրեր առաջ, հարցազրույցներից մեկում, ասել էր Բալասանյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23809 | 2
Facebook