Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմը» 345 միլիոն դոլար է փոխանցել Անգլիայի դատարանի հաշվին

21:55, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
«Գազպրոմը» 345 միլիոն դոլար է փոխանցել Անգլիայի դատարանի հաշվին

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա «Գազպրոմ»-ն Անգլիայի Բարձր դատարանի հաշվին փոխանցել է 345 միլիոն դոլար՝ ուկրաինական «Նավթոգազի» հետ իրավական վեճի շրջանակներում: Այս մասին հայտնի է դարձել «Գազպրոմի» ֆինանսական հաշվետվությունից։
     Ավելի վաղ Լոնդոնի առևտրային դատարանը թույլատրել էր սառեցնել «Գազպրոմ»-ի՝ Մեծ Բրիտանիայում գտնվող բոլոր ակտիվները։
     Հիմնական պայմանն այն էր, որ «Գազպրոմ»-ը խոստանա չօտարել Nord Stream AG-ի բրիտանական ընկերության բաժնետոմսերը, քանի դեռ ընթանում են լսումներն անգլիական դատարանում:
     Այս տարվա մարտին Անգլիայի Բարձր դատարանը հրաժարվել էր առգրավվել «Գազպրոմի» ակտիվները, մինչև ավարտվի գործով քննությունը Վերաքննիչ դատարանում:

5542 | 0
Facebook