Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ կարող է շահել շարքային քաղաքացին այս փոփոխությունից». Արտակ Մանուկյան

10:20, չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ.
«Ի՞նչ կարող է շահել շարքային քաղաքացին այս փոփոխությունից». Արտակ Մանուկյան

«Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, ֆորմալ մենք ավելի բարձր ռեյտինգային մակարդակ էլ ենք ունեցել․․․ և ուրեմն` ինչո՞ւ համար է այս բարձրացումը կարևոր։
     1) Նախ կարևոր է բարձրացման վեկտորի առումով, ինչի արդյունքում մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին ներդրումների հետաքրքրության տեսանկյունից․․․
     2) Այստեղ չափազանց կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացիան ու դրական հեռանկարները, ինչը մատնանշվում է․․․
     3) Մեր պարտատոմսերն արդեն շրջանառվում են ու սա դրական կազդի՝ նվազեցնելով ռիսկ պրեմիումը, ինչի արդյունքում ինչպես պետությունը, այնպես էլ, օրինակ, բանկերը կկարողանան ավելի էժան վարկային ռեսուրսներ ներգրավվել․․․

Հ․Գ․ Ի՞նչ կարող է շահել շարքային քաղաքացին այս փոփոխությունից։ Կարծում եմ` առաջին հերթին վարկային տոկոսադրույքների որոշակի նվազում․․․»:

5441 | 0
Facebook