Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի կանանց թույլատրվել է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպման

20:45, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
Իրանցի կանանց թույլատրվել է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպման

Իրանցի կանանց թույլատրվել է ներկա գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իրանի և Կամբոջիայի միջև կայանալիք հանդիպմանը։ Այդ մասին հայտարարել է սպորտի փոխնախարար Ջամշիդ Թագիզադեն։ Նրա խոսքով՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի հետ համատեղ, աշխատանքներ են տանում՝ իրանցի կանանց Իրանի առաջնության հանդիպումներին ներկա գտնվելու հնարավորություն տալու ուղղությամբ։

7214 | 0
Facebook