Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն մտադիր է մրցավարներին փոխարինել ռոբոտներով

14:55, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
ՖԻՖԱ-ն մտադիր է մրցավարներին փոխարինել ռոբոտներով

ՖԻՖԱ-ն մտադիր է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ նախագիծը մշակման մեջ է։

«ՖԻՖԱ-ում արդեն գոյություն ունի բաժին, որը համապատասխան հետազոտություններով է զբաղվում։ Մի օր ռոբոտները կփոխարինեն եզրային մրցավարներին»,- գրում է «Mirror» պարբերականը։

Նշվում է, որ նորամուծությունը ֆուտբոլում տարածում ստացած ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունք է։ Մինչ այս գործարկվել է գոլի արձանագրման ավտոմատացված համակարգը և մրցավարների տեսօգնության համակարգը։

7493 | 0
Facebook