Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի «Արմենիա» խանութ-ռեստորանը փակել է իր էջերը սոցիալական ցանցերում

13:00, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Մոսկվայի «Արմենիա» խանութ-ռեստորանը փակել է իր էջերը սոցիալական ցանցերում

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանի ղեկավարությունը փակել է Facebook և Instagram սոցիալական ցանցերում իր էջերը:

Հիշեցնենք՝ ղեկավարությունը հայց էր ներկայացրել հուլիսի 27-ի բողոքի ակցիայի կազմակերպիչների դեմ։
     Դրանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում ռեստորանի վարկանիշը կտրուկ ընկել է, այս մասին գրում է «Коммерсант» պարբերականը։ TripAdvisor-ում նույնպես արշավ է սկսել խանութ-ռեստորանի նկատմամբ՝ քննադատելով սպասարկումը, սննդի որակը, աղմուկը և այլն, այս մասին գրում է «Эхо Москвы»-ն։
     Հիշեցնենք՝ ռեստորանի ղեկավարությունը ցույցի կազմակերպիչներից պահանջել է վճարել 550 հազար ռուբլի` որպես ակցիայի օրը հաստատությունը փակելու փոխհատուցում։ Դատավարությունը կսկսվի օգոստոսի 30-ին:
     Հուլիսի 27-ին հավաքի կազմակերպիչներից հաստատությունը փակելու փոխհատուցում են պահանջել նաև «Мосгортранс» և «Автомобильные дороги» ընկերությունները:

6563 | 0
Facebook