Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ լավ է, որ պարոն Հայրապետյանը չգնաց առճակատման». Ալեքսանդր Կոչուբաև

10:40, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Շատ լավ է, որ պարոն Հայրապետյանը չգնաց առճակատման». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ հայրենակիցներ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջամտությամբ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց: Հանրության մի ստվար զանգվածի մոտ ձևավորված է այն միտքը, որ ես և ՀՊՏՀ դասախոսները պայքարում էինք Ռ. Հայրապետյանի դեմ: Այս պնդումն իրականության հետ աղերս չունի, քանի որ մեր խնդիրն էր վերացնել օրենքի խախտմամբ ընդունված կանոնակարգը:
     Իհարկե, գովելի է քաղաքական ղեկավարության կեցվածքը խնդրի լուծման համատեքստում: Կառույցի, այն էլ ԲՈՒՀ-ի ղեկավարը պետք է կարողանա մի կողմ դնել սեփական ամբիցիաները և ականջալուր լինի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողական միջավայրի ձայնին: Շատ լավ է, որ պարոն Հայրապետյանը չգնաց առճակատման և հարգեց կոլեկտիվի դիրքորոշումը: Սրանով իմ վստահորդ դասախոհների խնդիրը չի կարգավորվում, քանի որ պահպանվում են այն վտանգները, որոնք ծնեցին նախադեպը չունեցող այս շարժումը: Հուսով եմ` դամոկլյան սուր հանդիսացող կանոնակարգը ևս կվերացվի և ՀՊՏՀ-ն կվերադառնա իր բնականոն աշխատանքին: Չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ խնդրո առարկան վնասակար է ուսանողների համար, ովքեր ամենաէական տարրն են այս գործընթացում»:

5412 | 0
Facebook