Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը երկարացրել է Աթամբաևի կալանքի ժամկետը

11:25, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Դատարանը երկարացրել է Աթամբաևի կալանքի ժամկետը

Այսօր Ղրղզստանի մայրաքաղաքի Պերվոմայսկի շրջանային դատարանը որոշում կայացրեց նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին կալանքի տակ պահել մինչև հոկտեմբերի 26-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում անցկացվել է հերթական դատական նիստը:
     Հիշեցնենք՝ Աթամբաևը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր առանձնատանը: Հատուկջոկատայինների գրոհին հակահարված էին տվել նրա կողմնակիցները: Հատուկ գործողությունների ընթացքում զոհվել էր մեկ հատուկջոկատային, բուժօգնության էր դիմել 100 մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցները:
     Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրվում է մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Նա որպես մեղադրյալ է անցնում ընդհանուր 12 քրեական գործով, այդ թվում՝ սպանություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում, կոռուպցիա, սահմանադրական կարգի տապալում և այլն:
     Միևնույն ժամանակ, նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը բողոք է ներկայացրել Բիշքեկի քաղաքային դատարան՝ խնդրելով վերանայել Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը:

3359 | 0
Facebook