«Մանչեսթր Սիթի»-ի չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն 4 տուն է նվիրել 2017 թվականին Չիլիում տեղի ունեցած անտառների հրդեհներից տուժած և անտուն մնացած ընտանիքներին։
Բրավոն պատահաբար լսել է տեղացի 9-ամյա Կամիլոյի հարցազրույցը չիլիական ԶԼՄ-ներին, որի ընթացքում տղան նշել է, որ իր երազանքը Բրավոյի ինքնագրով մարզաշապիկ ունենալն է։ Բրավոն կապ է հաստատել տղայի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը, ինչպես նաև նոր տուն։ Նա ևս 3 ընտանիքի համար է տուն գնել։
Նշենք, որ այս պատմության մասին հայտնի է դարձել օրերս, երբ տղայի պապիկը պատմել է այդ մասին տեղի հեռուստաընկերությանը։
«Դա օգնություն էր երկնքից։ Նույնիսկ Բրավոյի կինը՝ Կառլա Պարդոն, նրանց երեխաների հետ այցելել է մեզ։ Նրանք շատ բարի են գտնվել մեր հանդեպ»,- նշել է պապիկը։