Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երևանը հայտնվել է CNN-ի ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների քսանյակում

16:00, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
Երևանը հայտնվել է CNN-ի ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների քսանյակում

CNN հեռուստաալիքը ՀՀ մայրաքաղաքը ներառել է զբոսաշրջիկների կողմից անարդարացիորեն անտեսված քաղաքների շարքին։
     Հեռուստաալիքը զբոսաշրջիներին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ատրիբուտների ու Էրեբունի պատմահնագիտական թանգարանում քաղաքի պատմության հետ:
     Նշենք, որ Երևանից բացի, ցանկում ներառվել են Վրոցլավը, Բեռնը, Մալմոն, Պրիշտինան, Հաագան, Սարաևոն, Թբիլիսին, Անկարան, Պլովդիվը, ֆրանսիական Օրաժնը, Մինսկը և այլ քաղաքներ:

12176 | 0
Facebook