Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որպեսզի Ռուսաստանն ավելի ամուր դիրքերից խոսի Արևմուտքի հետ, նախ պետք է օգնի Թուրքիային». Արշալույս Մղդեսյան

11:35, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
«Որպեսզի Ռուսաստանն ավելի ամուր դիրքերից խոսի Արևմուտքի հետ, նախ պետք է օգնի Թուրքիային». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ կա սենց աշխարհաքաղաքական կոմբինացիա։ Ոչ մի բան չեմ հորինել, ամբողջը ռադիոյով եմ լսել։

Ռուսաստանն օգնում է Թուրքիային՝ դե զենք ու տեխնոլոգիաներ է տալիս, բայց ոչ թե որ ավելի խորացնի վերջինիս ու Արևմուտքի միջև առաջացած ռազմաքաղաքական փոսը, այլ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որ 80 միլիոնանոց Թուրքիան Կովկասի վրայով թռիչք անի ու նեղի Չինաստանին։

Իսկ գիտե՞ք ինչի համար, որ 1,5 մլրդ-նոց ու 10-յակ անգամ Թուրքիայից տնտեսապես հզոր Չինաստանը նեղվի, ընկճվի ու սկսի ավելի աշխուժորեն համագործակցել Ռուսաստանի հետ, աջակցել նրան։ Գիտե՞ք՝ ինչի համար, որ Ռուսաստանն ավելի պինդ դիրքերից խոսի Արևմուտքի հետ։

Ուրեմն, հիշում ենք, որպեսզի Ռուսաստանն ավելի ամուր դիրքերից խոսի Արևմուտքի հետ, նախ պետք է օգնի Թուրքիային, որն իր հերթին ինչ որ մի հրաշքով նեղի Չինաստանին, ու վերջինս հեզաբար աջակցի Ռուսաստանին Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական հակամարտությունում։

Իսկ դուք ասում եք՝ հայոց քաղաքական միտքն Իսրայել Օրուց էս կողմ չի զարգացել։ Ոնց որ՝ ճիշտ էլ ասում եք»:

| | |
1851 | 0
Facebook
COMMENT.am