MAMUL.am-ը հարցում է անցկացրել պարզելու համար՝ օգտատերերը որտեղ են հանգստանալու ամռանը:
Հարցմանը մասնակցած ավելի քան 1000 օգտատերերի 49%-ը ոչ մի տեղ չի գնալու հանգստանալու համար:
22%-ը կհանգստանա Հայաստանում, 14%-ը՝ Վրաստանում:
10%-ը պատրաստվում է Եվրոպա մեկնել, 4%-ը՝ Եգիպտոս, 1%-ը՝ Թուրքիա: