Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրցան մեքենա, կրակոցներ․ Թբիլիսիում ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. կա 50 տուժած

09:25, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Ջրցան մեքենա, կրակոցներ․ Թբիլիսիում ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. կա 50 տուժած

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գիշերն իրավիճակը ծայրաստիճան լարվել է։ Ոստիկանությունը փորձել է ցրել խորհրդարանի դիմաց բողոքի ակցիան՝ կիրառելով ջրցան մեքենաներ։ Հնչել էին կրակոցներ, տասնյակ ցուցարարներ բերման էին ենթարկվել:

Քաղաքացիները պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունվել․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով էին դիմավորել՝ վանկարկելով, որ Ռուսաստանն օկուպանտ է: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել էր դահլիճը:

Ասամբլեային մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը:

Իսկ ցույցերը սկսվել էին երեկոյան ժամը 7-ից:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիում զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու:

Տեսանյութերը՝ «Ալիք մեդիա»-ի
8614 | 0
Facebook