Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը

21:50, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
«Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, նախաքննությունը շարունակվում է:

| | |
6363 | 0
Facebook
COMMENT.am