Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր հարմարավետ ու մատչելի փաթեթ՝ «Կորպորատիվ 2300». ՎիվաՍել-ՄՏՍ

11:30, հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ.
Նոր հարմարավետ ու մատչելի փաթեթ՝ «Կորպորատիվ 2300». ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 2300» փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

«Կորպորատիվ 2300» փաթեթն առավել հարմարավետ լուծումներ է առաջարկում կորպարատիվ բաժանորդների համար՝ համակցելով բաժանորդների այս խմբի կողմից ամենապահանջված ծառայությունները մեկ փաթեթում՝ մատչելի պայմաններով.

· 4 000 ՄԲ

· 2500 ներցանցային րոպե (նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան)

· 150 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

· 150 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ամսավճար՝ 2300 դրամ

Ասոցիացված կորպորատիվ բաժանորդները կարող են միանալ փաթեթին՝ անձնագրով դիմելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, իսկ ոչ ասոցիացված բաժանորդները՝ դիմելով իրենց կորպորատիվ փաթեթի պատասխանատու անձին:

Փաթեթը կարելի է օգտագործել բաժանորդի ընթացիկ սակագնային պլանին զուգահեռ, իսկ փաթեթի ամսավճարը կգումարվի սակագնային պլանի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքի գումարին: Փաթեթում ներառված ծառայությունները սպառելուց հետո օգտագործված ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:

7335 | 0
Facebook