Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները գոլերի հեղինակներ են դարձել

15:20, երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ.
Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները գոլերի հեղինակներ են դարձել

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կայսար»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սեփական հարկի տակ 5։1 հաշվով հաղթեց «Տոբոլ»-ին: Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ՝ 8-րդ և 85-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը։

Լյուքսեմբուրգի առաջնության 25-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորն»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ժենես»-ի հետ: Թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Կարապետյանը՝ հանդիպման 37-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Յան Ռեգենսբուրգ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգա 2-ի 33-րդ տուրի՝ «Քյոլն»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ։ Հանդիպումն ավարտվեց «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթանակով՝ 5։3 հաշվով։

| | |
990 | 0
Facebook