Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի քրեական գործն ուղարկվել է դատարան

12:20, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը: Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»:

4566 | 0
Facebook