Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է

12:00, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է

Բրիտանացի երգչուհի Ադելն ու գործարար Սեյմոն Քոնեքին բաժանվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով երգչուհու թիմի անդամներին:

«Ադելն ու իր ամուսինը բաժանվել են: Նրանք որոշել են համատեղ մեծացնել իրենց տղային: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդրում են հարգել նրանց անձնական կյանքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ադելը Grammy-ի, Brit Awards-ի, Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր է: Երգչուհին նաև Օսկարի է արժանացել «Skyfall» սաունդթրեքի համար:

Մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար 2014-ին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:

11712 | 0
Facebook