Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես սպասում էի, որ սենց ա լինելու». «Սպայկա»-ի տնօրենը՝ իր կալանավորման մասին

14:00, երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ.
«Ես սպասում էի, որ սենց ա լինելու». «Սպայկա»-ի տնօրենը՝ իր կալանավորման մասին

«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չէ. միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել: Ես սպասում էի, որ սենց ա լինելու, իսկ որ հետաձգվեց մի քանի օրով, դա ընդամենը պաուզա էր»,- կալանավորումից հետո ասաց «Սպայկա»–ի տնօրենը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սպայկա»-ն 7 մլրդ դրամից ավելի հարկ չի վճարել. ՊԵԿ-ը միջնորդել է կալանավորել տնօրեն Դավիթ Ղազարյանին:

7625 | 1
Facebook