Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Լևոն Երանոսյանի գործն ուղարկվեց դատարան

15:45, հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ.
Լևոն Երանոսյանի գործն ուղարկվեց դատարան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան․ այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։ Նշվում է, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Հարություն Մանուկյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Երանոսյանի գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

| | |
2735 | 1
Facebook