Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսականներն օրենք են ընդունել, որով արգելել են ԱՄՆ-ին դուրս գալ ՆԱՏՕ-ից

13:00, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Կոնգրեսականներն օրենք են ընդունել, որով արգելել են ԱՄՆ-ին դուրս գալ ՆԱՏՕ-ից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել, որով կանխվում է ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ-ի հնարավոր դուրսբերումը, հաղորդում է Defensenews-ը:

Օրինագծին կողմ է քվեարկել Կոնգրեսի Ստորին պալատի 357 անդամ, մեծամասնությունը կազմել են դեմոկրատները, 22 հանրապետական դեմ է քվեարկել:

Այժմ փաստաթուղթն ուղարկվել է Սենատի քննարկմանը, որը վերահսկվում է հանրապետականների կողմից:

Քվեարկությանը նախորդած ասուլիսի ժամանակ դեմոկրատ օրենսդիրները մտահոգություն են հայտնել՝ կապված ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ-ի հնարավոր դուրսբերման վերաբերյալ մամուլի հրապարակումների հետ:

Իր ելույթներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմից քննադատել է ռազմական դաշինքի իր գործընկերներին՝ պաշտպանական կարիքների համար քիչ միջոցներ ծախսելու մեջ:

Հյուսիսատլատյան դաշինքը ձևավորվել է 70 տարի առաջ Միացյալ Նահանգների, Կանադայի և Եվրոպայում այլ դաշնակիցների կողմից՝ ԽՍՀՄ ռազմական դիմակայման համար:

Ավելի վաղ The New York Times պարբերականը գրել էր, որ Թրամփը կարող է վերադառնալ ՆԱՏՕ-ից երկրի դուրսբերման հարցի քննարկմանը:

5817 | 0
Facebook