Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում

12:20, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում

Եվրոմիությունը դրական ազդակներ է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը:

«Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած շփումներն ու հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրոմիությունն անհամբերությամբ սպասում է այդ արդյունքների լիարժեք իրականացմանը, ներառյալ՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու շուրջ նախարարների վերջին համաձայնությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված քայլերի դիտարկումը: Եվրոմիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկությունները: Բոլորը կշահեն կայուն խաղաղությունից, որը Հարավային Կովկասին հնարավորություն կտա ամբողջովին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ համաձայնությունը ողջունել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

7189 | 0
Facebook