Ադրբեջանը Հայաստանում ձերբակալված իր քաղաքացի Դիլհամ Ասկերովի վերադարձի հարցում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչից առավելագույն ջանքեր է ակնկալում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացի հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հույս էր հայտնել:
Աբդուլաևայի խոսքով՝ Ադրբեջանն «ըմբռնումով է մոտենում ՌԴ ԱԳ նախարարի հետաքրքրվածությանը»:
«Միևնույն ժամանակ, մեր քաղաքացի Դիլհամ Ասկերովի, ով նաև Ռուսաստանի քաղաքացի է, վերադարձի հարցով ջանքերի ավելացում և հատուկ ուշադրության դրսևորում ենք ակնկալում»,- ասել է նա՝ նշելով, որ Ասկերովը ձերբակալվել է Ադրբեջանի «օկուպացված տարածքներում»: