Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լեգիտիմ իշխանության ձևավորումը միջուկային այն զենքն է, որից սարսափում է պուտինյան ռեժիմը». Արթուր Սաքունց

12:05, ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ.
«Լեգիտիմ իշխանության ձևավորումը միջուկային այն զենքն է, որից սարսափում է պուտինյան ռեժիմը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այդպես էլ չհասկացա, թե ինչ արդյունքներ կամ ընթացիկ լուծումներ ստացվեց Կրեմլի՝ պուտլերի հետ հանդիպումը՝ գազի գնի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, երկկողմանի հարաբերություններին վերաբերվող հարցերում: Չնայած ասեմ, որևէ ռազմավարական նշանակության խնդրի լուծում չեմ էլ ակնկալում այդ բանակցություններից, և արդյունք կարող եմ համարել այն, որ հասնենք մեզ հանգիստ թողնելուն, չեզոքացնենք մեր զարգացմանը խոչընդոտող հյուսիսային որևէ արտաքին գործոն: Այս համատեքստում կարևոր էր, որ ոչ թե չշնորհավորեց ընտրությունների համար, ավելին, ուրախ եմ այդ փաստի համար, իսկ ինչու պետք է շնորհավորի մի բանում, որն իր էությամբ իրենց շահերից չի բխում: Ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լիովին լեգիտիմ իշխանության ձևավորումը ՀՀ-ում երկար տարիներ դրանց բացակայությունից հետո, դա հայկական միջուկային այն զենքն է, որից ավելի շատ է սարսափում ավտորիտար պուտինյան ռեժիմը, քան ամերիկյան միջուկային հրթիռներից: Ավելի կարևոր է, որ Պուտինը շնորհավորեց իր ընկերոջը՝ կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանին: Սա արձանագրեք ու սա կարևորեք»:

8808 | 6
Facebook