Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից». Արամ Սարգսյան

11:00, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
«Անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրքին՝ հոկտեմբերի 27-ի հատվածին. «Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կա՞ր մեկն իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչո՞ւ չես անդրադարձել թե...
     1) ԼՂ հիմնահարցի, որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։
     2) Ինչո՞ւ չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը, քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։
     3) Ո՞նց որոշեցիր` դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիյի մակարդակի գործ է։
     4) Ինչո՞ւ դատավարությունն արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր` պարտակելով իրողությունը։
     Հ.Գ.Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյոջեյի 20%-ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը»։

8036 | 5
Facebook