«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ, ինձ չծեծեք: Այոʹ, ՀՀ քաղաքացին պիտի իր եկամտից պետությանը հարկ վճարի, եթե այլ պետությունում արդեն չի վճարել հարկը: Դա համարյա բոլոր նորմալ պետություններում գործող մեխանիզմ է: Դա պետության կայացման հանգրվաններից մեկն է, որը ոչ պոպուլյար քայլ է և կարող է իրականացվել միմիայն բարձր հեղինակություն վայելող կառավարության կողմից»: