Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.

Համացանց

«ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի». Դավիթ Սանասարյան

13:30, կիրակի, 04 նոյեմբերի, 2018 թ.
«ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի». Դավիթ Սանասարյան

Պետական Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի։

Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով պետք է չափել տվյալ ուժին, և մեզնից մեծ ուժ է պահանջվելու, որ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ուժը շարունակի մնալ հաշվետու ժողովրդին։

ՔՊ-ում են հիմնականում մեր էն ընկերները, ովքեր ՀՀԿ-ի դեմ կռիվ են տվել ու հիմա կռիվ են տալիս, որ ՀՀԿ-ի քանդած Հայաստանը ոտքի հանեն։

Ես քննադատությունից չեմ վախենում, բայց զայրացնում են նրանք, ովքեր տարիներ շարունակ ՀՀԿ-ի թուրը պաչել են փակ տարածքներում ու էսօր ինձ մեղադրում են ճամբարափոխության մեջ։ Նոր՝ քաղաքացու իշխանության ճամբարը ստեղծելու հիմքերում մեղմ ասած կանգնած եմ եղել, հիմա շարունակում եմ ծառայել քաղաքացու ճամբարին, անում եմ ու անելու եմ դա մեծ նվիրումով ու ես իմ տեղում եմ'։

Անկախ ամենից՝ սիրում եմ բոլորիդ, ծառայել, ծառայում եմ ու ծառայելու եմ միմիայն Հայաստանի Հանրապետությանը

| | |
3350 | 5
Facebook
COMMENT.am