ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԸՕ նոր նախագծի քննարկումների ժամանակ, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ասաց. «Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Բարեկամաբար հորդորում եմ՝ մի գնացեք սաբոտաժի ճանապարհով, որովհետև ստիպված ենք լինելու ընտրությունների գնալ հին ընտրական օրենսգրքով, որն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Նոր ԸՕ-ն էականորեն բարելավում է պրոցեսը՝ հանվում է ԶԼՄ-ների, դիտորդների համար սահմանափակումը, նվազեցվում է նորաստեղծ կուսակցությունների շեմը, հանվում է ռեյտինգային ընտրակարգը»,- հավելեց պատգամավորը:
Նա հույս հայտնեց, որ գործընկերները կլսեն իր հորդորը: