ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Այսօր կարևոր օր է՝ Հայաստանը թևակոխում է պատմական նոր շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել այսպես. այս շրջափուլի արդյունքներով ավարտին պետք է հասցնենք գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»: