Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Մասնագետ ընկերներ ջան, օգնեք հասկանանք։
Այսօր բանջարեղենով ապուր եփելուց ձկան սուր հոտ ընկավ տանը։ Զարմացած գուգլ արեցի, պարզվեց՝ լուրջ թեմա կա Հայաստանում։ Ձկնաբուծարանների հետադարձ աղտոտած ջրերը լցնում են գետեր, և արդյունքում այդ ջրերով ջրված բանջարեղենը ձկան համ ու հոտ ունի։
Հիմա էդ «ձկոտ» բանջարեղենի ապուրը որ ուտենք, մեզ բան չի՞ լինի։